Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանսիայի Դիմադրության շարժմանը և Միսաք Մանուշյանի խմբին նվիրված արարողությանը

Փետրվար 21,2014 18:47

Փետրվարի 21-ին Փարիզի արվարձանում գտնվող Ֆրանսիական Դիմադրության շարժման Մոն Վալերյան հուշահամալիրում, Նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ, տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված Միսաք Մանուշյանի խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին։

Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը ծաղկեպսակ զետեղեց հուշահամալիրում և հանդես եկավ ելույթով։ Արարողությանը մասնակցեց արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ծաղկեպսակ զետեղեց Հայաստանի Հանրապետության անունից։

Արարողությանն ընթերցվեց Միսաք Մանուշյանի կյանքի վերջին ժամերին գրված նամակն՝ ուղղված իր կնոջը՝ Մելինեին.

«Մի քանի ժամ հետո ես այլևս չեմ լինի այս աշխարհում. ինձ կգնդակահարեն
կեսօրից հետո:

Երանի՛ նրանց, ովքեր կփրկվեն և կվայելեն ազատության քաղցրությունը և վաղվա խաղաղությունը:

Ես վստահ եմ, որ ֆրանսիացի ժողովուրդը և բոլոր ազատության համար
պայքարողները արժանապատվորեն կպահեն մեր հիշատակը։

Եթե հնարավոր լինի, փոխանցիր իմ հիշողությունները Հայաստանում գտնվող հարազատներիս», – գրել է Միսաք Մանուշյանը կյանքի վերջին պահերին իր կնոջը։

Իր ելույթում Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը նշեց. «Մանուշյանը
Հայոց ցեղասպանությունից փրկված այն հայերից էր, որ հաստատվեց
Ֆրանսիայում և անդամագրվեց նրա ազատագրման պայքարին: Մանուշյանը միակ
հայը չէր, որ կյանքը զոհեց այս երկրի ազատության համար»։

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի կառավարության, Սենատի և Ազգային ժողովի անդամներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Շառլ Ազնավուրը, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728