Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության նախագահի գնալուց հետո նրա տված բնակարանի բանալիները խլել են

Փետրվար 25,2014 16:15

Երկրաշարժից 20 տարի հետո գյումրեցի Ստելինա  Բաղդասարյանը մնաց մեկ սենյականոց բնակարան ստացողների ցուցակում:

2010թ. մարտի 11-ին ՀՀ կառավարության հավաստագիրը եւ Մուշ-2 թաղամասի 6-րդ շենքի թիվ 17 բնակարանի բանալիները հանդիսավոր պայմաններում ՀՀ նախագահը հունիսի 14-ին հանձնեց Ս.Բաղդասարյանին, թաղամասի բնակիչներից մի քանիսին:

«Ոչ մեկիս մտքով չէր անցնի , որ դա մեր տունը չի լինելու հետագայում»,-ասում է հանգուցյալ Ս.Բաղդասարյանի դուստրը՝ Հասմիկ Բաղդասարյանը:

Բնակարանի բանալիները ստանալուց երկու ամիս հետո Բաղդասարյանները գնում են անշարժ գույքի կադաստրի տեղական ստորաբաժին, խնդրում սեփականաշնորհման վկայականը:

Այնտեղ նրանք ստանում են հետեւյալ պատասխանը.«Ինչի՞դ է պետք այդ թղթի կտորը, գնա ապրի:Դա քեզ տաքությո՞ւն է տալու:Խո չմեռանք, դու մնացիր առանց վկայական»:

2010թ. սեպտեմբերի 17-ին ինսուլտից հանկարծամահ է լինում Ս. Բաղդասարյանը:

Իսկ նրա մահվանից 15 օր առաջ պարզվեց, որ նախագահի տված բնակարանը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է եւ որեւէ մեկը կապ չունի այդ բնակարանի հետ:

ՀՀ կառավարությունը վտարման պահանջ է ներկայացնում դատարան:

Բացահայտ ցինիզմը բնորոշ է ՀՀ կառավարությանը մեկ այլ գործով:

Աշխարհի, Եվրոպայի, 1992թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերի չեմպիոն Մնացական Իսկանդարյանի մեծարման ժամանակ էլ քաղսովետի նախկին նախագահ Կառլեն Համբարձումյանը Գյումրիի թատրոնի շենքում անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոնին հանձնեց ավտոմեքենայի բանալի,. սակայն մինչ օրս ավտոմեքենան չեն տվել:

Չեմպիոնը հեռացել է Հայաստանից, դարձել ՌԴ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ, երկար տարիներ մարզելով ռուս մարզիկներին:«Ես չեմպիոն չեմ, սակայն բնակարանիս հարցը չլուծելու դեպքում ստիպված եմ հեռանալու Հայաստանից»,-ասում է Հ.Բաղդասարյանը:

Մանրամասներն առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728