Լրահոս
Օրվա լրահոսը

Նելլի Գևորգյան.«Թող բոլորն իրենց լավ զգան»

Մարտ 01,2014 16:38

Գարնան առաջին օրը Հովհաննես Շարամբեյանի ժողովրդական արվեստի կենտրոնում իր յուրօրինակ պատկերացմամբ  ներկայացավ կոլաժիստ Նելլի Գևորգյանը: Արդեն քանի տարի է` տիկին Գևորգյանը տարբեր նյութերից պատրաստում է կոլաժներ: «Սա արդեն իմ տասնմեկերորդ ցուցահանդեսն է, որին հիմք հանդիսացավ ծառերի հետ անփույթ վերաբերմունքը, երբ կտարատում և դեն էին նետում ծառերը, իմ մեջ միտք արթնացավ երկրորդ կյանք տալ ծառերին»,-ասաց կոլաժիստը:

Տիկին Գևորգյանի համար ոգեշնչման առարկա կարող է դառնալ յուրաքանչյուր իր: Ցուցահանդեսին ներկայացված կոլաժները պատրաստված  էին տարբեր նյութերից՝ հայելի, կոճակներ, շշի խցաններ: Կոլաժիստն անկեղծանում է, որ այս աշխատանքներն արվում են մեկ կամ մեկուկես ամսում, այն էլ՝ գիշերային ժամերին: Իր կոլաժները հանրությանն է ներկայացնում ամեն տարի մարտի մեկին՝ ազդարարելով գարնան սկիզբը. «Իմ ցուցահանդեսը նվիրում եմ մարտի մեկին՝ գարնան առաջին օրվան, ինչպես նաև կանանց»:

IMG_6320 IMG_6310

Ամեն ցուցահանդեսից հետո տիկին Գևորգյանն իրեն բավարարված է զգում: Իր խոսքով՝ շատ հաճելի է ուրախացնել ընկերներին: Թե՛ գովասանքները , թե՛ դիտողություններն ընդունում է ժպիտով:  Սակայն առավել շատ սիրում է, երբ քննադատում են: «Իմ աշխատանքները նվիրում եմ բոլորին, թող բոլորն իրենց լավ զգան», -ասաց  տիկին Գևորգյանը:

Ցուցասրահի այցելուներից մեկը՝ ուսանողուհի Նելլին, վաղուց գիտի Նելլի Գևորգյանին, սակայն առաջին անգամն էր այցելում իր ցուցահանդեսին: Ուսանողուհու խոսքով՝ սա կարծես գարնան առաջին օրվա ազդակը հադիսացավ. «Շատ թարմ տպավորություններ ստացա ցուցահանդեսից, հավաքածուն թարմ էր, ծաղկային: Կարծես կենդանի լիներ ամեն ինչ: Թվում է, թե սրանք ընդամենը պատկերն են, բայց իրենց մեջ կա շարժ: Բավականին ուրախ, վառ գույներով ցուցահանդես էր»:

 

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31