Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Մարտ 02,2014 18:15

Meteo.am. Մարտի 2-ին, ժամը 15.05-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 45 LL 547 պետհամարանիշի (վարորդ` Վ.Մ.) և «ՎԱԶ-2121» մակնիշի 24 MR 064 պետհամարանիշի (վարորդ` Ա.Ս.) ավտոմեքենաները, վերջինիս վարորդը` Ա.Ս.-ն, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31