Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Առաքելյան. «Նաիրիտի» սկանդալը մեկ ճանապարհ ունի»

Մարտ 03,2014 15:19

«Նաիրիտի» հանդեպ իրականացված թալանի առիթով ոչ թե պետք է ստեղծել պառլամենտական հանձնաժողով, այլ այդ նույն պատգամավորները պետք է հետամուտ լինեն արդեն հարուցված քրեական գործին ընթացք տալուն»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Նաիրիտ» գործարանի խնդիրներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնությանն , ասաց ՀՌԱԿ նախկին ատենապետ Հարություն Առաքելյանը:

Հիշեցնենք, որ այս հարցով մեծ սկանդալ սկսեց նախկինում ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը` կոնկրետ փաստաթղթային հիմնավորումներ ներկայացնելով եւ մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին գործարանը նպատակաուղղված սնանկացման տանելու մեջ: Արդյունքում՝ Հարություն Առաքելյանն արտագաղթեց Հայաստանից:

«2011 թվականի նոյեմբերին վարչապետը ինքը դիմեց ՀՀ գլխավոր դատախազին և պահանջեց քրեական գործ հարուցել իմ բերած փաստերի հանդեպ»,- ասաց Հարություն Առաքելյանը`հիշեցնելով, որ դրան զուգահեռ իր դեմ «գործ սարքեցին», իբր վերջինս ՀՌԱԿ-ին ֆինանսական վնասներ է տվել: Այդ երկու գործերը միացրեցին իրար, ինչը, մեր զրուցակցի բնութագրմամբ, «իսկական խեղկատակություն» է:
«Հիմա այդ գործը «քնած է» կենտրոնի երիտասարդ քննիչի դարակում… Այնպես որ, «Նաիրիտի» սկանդալը մեկ ճանապարհ ունի` քրեական հետաքննության իրականացում»,- վստահ է մեր զրուցակիցն`արձագանքելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն խոստմանը, որ աշնանն, այնուհանդերձ, հանձնաժողովը կստեղծվի եւ կուսումնասիրի գործարանի շուրջ տեղի ունեցած զարգացումները:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31