Լրահոս
Օրվա լրահոսը

Интерфакс. Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեն կանցկացվի մարտի 16-ին

Մարտ 06,2014 16:05

Ղրիմի ինքնավար հանրապետության խորհրդարանը թերակղզու կարգավիճակի հարցով հանրաքվեն մարտի 30-ից տեղափոխել է մարտի 16-ին: Հայտնում է ուկրաինական «Ինտերֆաքս»-ը:

Խորհրդարանը որոշումը կայացրել է մարտի 6-ի արտահերթ նիստի ժամանակ, տեղեկացրել են խորհրդարանի մամուլի ծառայությունից:

«ՂԻՀ-ն գերագույն խորհուրդը որոշել է

1. Մտնել Ռուսաստանի դաշնության կազմի մեջ որպես Ռուսաստանի դաշնության սուբյեկտ:

2. 2014թ. մարտի 16-ին նշանակել համաղրիմյան հանրաքվե (այդ թվում՝ Սևաստոպոլում), որում բարձրացնել հետևյալ հարցերը՝

1) Դուք կո՞ղմ եք Ղրիմը Ռուսաստանի դաշնությանը որպես սուբյեկտ միանալուն:

2) Դուք կո՞ղմ եք, որ վերականգնվի Ղրիմի հանրապետության 1992թ. Սահմանադրությունը և կո՞ղմ եք Ղրիմի կարգավիճակին՝ որպես Ուկրաինայի մաս», – ասված է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31