Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ հրավիրված քննարկման արդյունքում ընդունված հայտարարություն

Մարտ 07,2014 13:18

Կարևորելով պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի հետ կապված անորոշությունից և խառնաշփոթից դուրս գալը՝ «Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) Մարտի 4-ին, «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում կազմակերպել էր պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ քննարկում, որին ներկա էին հայաստանյան Բարձր տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտներ ներկայացնող  շուրջ 80 մասնակիցներ: Քննարկման նպատակն էր ձևավորել պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի վերաբերյալ միասնական դիրքորոշում: Քննարկման արդյունքում որոշվեց ձևավորել խորհրդատվական բնույթի առաջարկությունների փաթեթ և հասանելի դարձնել այն հայաստանյան բիզնես հանրությանը:

Խորհրդակցության արդյունքում համաժողովն ընդունվեց հետևյալ հայտարարությունը՝

ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 24.01.2014թ-ին կայացրած աշխատակարգային որոշումից հետո պետական տարբեր մարմիններ /ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Կենտրոնական բանկ, ՀՀ ԿԱ ՊԵԿ և այլն/ հանդես եկան իրարամերժ և հակասական մեկնաբանություններով, ինչը խառնաշփոթ առաջացրեց գործատուների մոտ՝ կապված պարտադիր կուտակային վճարների հաշվարկման կարգի հետ:

Նշված խնդրին լուծում տալու, ինչպես նաև միասնական դիրքորոշում ձևավորելու նպատակով, 2014թ-ի մարտի 4-ին «Էրեբունի» բիզնես կենտրոնում կազմակերպվեց քննարկում, որին մասնակցում էին հայաստանյան Բարձր տեխնոլոգիական ընկերությունների և այլ ոլորտներ ներկայացնող  շուրջ 80 ընկերությունների ղեկավարներ, իրավաբաններ ու հաշվապահներ:

Քննարկման արդյունքում ձևավորվեցին հետևյալ առաջարկությունները.

1. համաձայն գործող օրենսդրության և ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացրած 24.01.2014թ-ի ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման ՀՀ-ում գործող ընկերությունների գործելակերպը պետք է լինի հետևյալը՝

ա/ Համաձայն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի՝ գործատուն պարտավոր է հաշվարկել աշխատակիցների համար (անունից) պարտադիր կուտակային վճարները:

բ/ Գործատուն կենսաթոշակային վճարները չկատարելու դեպքում չի ենթարկվում պատասխանատվության մինչեւ   ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կայացվելիք որոշումը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատակիցն ինքն է ցանկանում կատարել այն և հակառակը՝ բոլոր այն դեպքերում, երբ աշխատակիցը դեմ է գործատուի կողմից իր հաշվին վճարումների կատարմանը, գործատուն կարող է չկատարել վճարումը՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը: Բոլոր այն դեպքերում, երբ գործատուները (ֆիզիկական անձինք) չեն վճարի հաշվարկված պարտադիր կուտակային վճարները ՀՀ Սահմանադրական դատարանի 24.01.2014թ. ՍԴԱՈ-3 աշխատակարգային որոշման համաձայն նրանց նկատմամբ հարկային մարմինների կողմից չեն հաշվարկվի տույժեր և չեն կիրառվի օրենքով սահմանված պատասխանատվության այլ միջոցներ:

/Հիմք՝ https://www.concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-6.pdf/

գ/ Համաձայն «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» ՀՀ օրենքի պարտադիր կուտակային վճարների հաշվարկը ներկայացվում է եկամտային հարկի հաշվարկի հետ համատեղ և պարտադիր կուտակային վճարի չափը որոշվում է ավտոմատ մոդուլով: Հաշվարկված կենսաթոշակը չվճարելու կամ ուշացմամբ վճարելու համար պատասխանատվության բացակայության պայմաններում պարտադիր կուտակային դաշտի լրացումը կրում է ֆորմալ տեխնիկական բնույթ: Այսինքն, վճարը հաշվվում է, բայց սա որևէ կերպով չի պարտավորեցնում գործատուին փոխանցել այդ գումարը: Փոխանցման հարցը համատեղ որոշում են գործատուն և աշխատողը:

/Հիմք՝ https://www.parliament.am/legislation.php?sel=show&ID=4650/

դ/ Եթե այս ժամանակահատվածում կազմակերպությունները ՀՀ ԿԱ ՊԵԿ-ից համաձայն սահմանված կարգի ստանում են փոխադարձ հաշվարկների ակտ, հնարավոր են դեպքեր, երբ հաշվարկված, սակայն չվճարված կենսաթոշակային գումարների նկատմամբ հաշվարկված լինեն տույժեր: Հայտնում ենք, որ սա ևս ծրագրային տեխնիկական խնդիր է և մինչև 28.03.2014թ. հաշվարկված տույժերը վճարման ենթակա չեն գործատուների կողմից:

/Հիմք՝ https://taxservice.am/MD_News.aspx?ntname=MDPubClarifications&nid=2061/

ե/ Համաձայն ՄԻՊ պարզաբանման, հաշվի առնելով անձանց օրինական ակնկալիքների սկզբունքը,  մարդիկ ստիպված չեն վճարել նախորդ  ամիսների չվճարված գումարները, քանի որ դա հակասում է ՀՀ Սահմանադրական նորմին, համաձայն որի անձի իրավական վիճակը հետադարձ ուժ չունի:

/Հիմք՝ https://pashtpan.am/library/view_news/article/1132  https://pashtpan.am/library/view_news/article/1125 /

2. Սույն հայտարարությունը տարածել Հայաստանում գործող տնտեսվարողների շրջանում:

3. Սույն հայտարարությունը կրում է խորհրդատվական բնույթ:

 Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների

Ձեռնարկությունների Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31