Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կպաշտպանի Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը

Մարտ 07,2014 14:45

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի խոսնակ Սերգեյ Նարիշկինը այսօր Մոսկվայում Ղրիմի Գերագույն խորհրդի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը կպաշտպանի Ղրիմի եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը. հաղորդում է Gazeta.ru– ն , հղում անելով ИТАР-ТАСС-ին:

«Մենք հասկանում ենք, որ անվտանգությունն ապահովելու Ղրիմի բնակչության ձգտումը բնական է, որ Ղրիմի ղեկավարությունը, իշխանությունը ձգտում է ամեն ինչ Ղրիմի բնակիչների հետ համաձայնեցնել ժողովրդավարական ընթացակարգի՝ հանրաքվեի ճանապարհով», – ասել է Նարիշկինը:

Նա նաեւ հավելել է, որ Ռուսաստանում կպաշտպանեն «Ղրիմի բնակչության եւ Սեւաստոպոլի բնակչության ազատ ու դեմոկրատական ընտրությունը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31