Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակութային հրավառություն Ճամբարակ քաղաքում

Մարտ 18,2014 12:59

2014թ.-ի մարտի 14-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի քաղաքապետարանի դահլիճում «Խոսենք տիկնիկների միջոցով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ Հովհ. Թումանյանի «Կիկոսի մահը» տիկնիկային ներկայացում-մյուզիքլը՝ «Արեգ» տիկնիկային թատրոնի բեմադրությամբ: Դահլիճը լեփ լեցուն էր ոչ միայն Ճամբարակ քաղաքի, այլև տարածաշրջանի գյուղերից եկած մարդկանցով: Մարդիկ` մեծ թե փոքր, կանգնած էին միջանցքներում, օթյակում և սպասում էին երկար սպասված ներկայացմանը: Միջոցառմանը ներկա էին քաղաքի գրեթե բոլոր կառույցների ներկայացուցիչները դպրոցների, մանկապարտեզների երեխաները, մշակութային գործիչներ` ՀՀ Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների բաժնի ղեկավար պրն. Վարդան Գրիգորյանը և Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն ` պրն. Բաբայանը:

Ճամբարակ համրանքի երկարամյա մշակութային լռությունից հետո դահլիճում ծփաց հիացմունքի բերկրանքը: Ներկայացումը և թատրոնի գոյության փաստը բարձր գնահատականի արժանացավ հանրապետության մասնագետների կողմից: Ազգաբնակչությունը ընդունեց Ճամբարակի «Արեգ» տիկնիկային թատրոնի ծնունդը իր շնորհաշատ տիկնիկավար դերասան երեխաների հետ միասին:

Ներկայացումը կազմակերպվել էր  «Արեգունի» սոցիալական զարգացման հասարակական կազմակերպության կողմից  «Հավասար հնարավորություններ ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի մշակութային իրավունքների իրագործման համար. հարստություն բազմազանության միջոցով” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ), «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպության և Ուկրաինայի «ԳՈՒՐՏ Ռեսուրս Կենտրոնի»-ի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է` ապահովել մշակութային բազմազանությունը և աջակցել ազգային փոքրամասնությունների մշակույթի պահպանմանը` հզորացնելով Հայաստանում և Ուկրաինայում տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և մշակութային կառույցների ղեկավարների կարողությունները:

 

«Արեգունի» սոցիալական զարգացման ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31