Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեմ եմ պարտադիրինը» երթով իրազեկում քաղաքացիներին մարտի 22-ի հանրահավաքի մասին. (Տեսանյութ)

Մարտ 19,2014 19:23

Այս պահին Մատենադարանի մոտից երթով դեպի Մաշտոցի պողոտա  «Դեմ եմ պարտադիրին» շարժման մասնակիցները իրազեկման թերթիկներ են բաժանում փողոցով անցնող քաղաքացիներին՝ իրազեկելով մարտի 22-ին ժամը 14-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին: Նրանց հսկում են մեկ տասնյակից ավելի ոստիկաններ, որոնք հետեւում են նախաձեռնության անդամների գործողություններին՝ պարբերաբար զեկուցելով, թե որքանով է ավելանում ակցիայի մասնակիցների թիվը:

IMG_2082

Իրազեկման ակցիայի կազմակերպիչները Aravot.am-ի հետ զրույցում նշեցին, որ պատրաստվում են երթը շարունակել կենտրոնական փողոցների մայթերով, որի ընթացքում անցորդներին կբաժանեն Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին թերթիկներ:

IMG_2084

Նշենք, որ «Դեմ եմ պարտադիրին» նախաձեռնությանը միացել են խորհրդարանական չորս ուժերը՝ «Ժառանգությունը», ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որոնք դիմեցին Սահմանադրական դատարան՝ ընդդեմ կուտակային կենսաթոշակային բարեփոխումների:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31