Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանում ձկնագողությունը վերացնելու համար մեծ վերահսկողական խմբեր են հարկավոր (տեսանյութ)

Մարտ 20,2014 01:52

 

Մարտի 19-ին, Ազգային ժողովում Սեւանի հարցով կազմակերպված լսումների ժամանակ ԱԺ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերով հանձնաժողովի անդամ Լյովա Խաչատրյանը բնապահպանության նախարարից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս պետք է վերականգնել Սեւանի ձկան պաշարները եւ առաջարկեց. «Եթե երկու տարի պարբերաբար ձուկ որսալը դադարեցվի, ոչ մի մանրաձուկ Սեւան լցնելու կարիք չի լինի»:  Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը՝ մանրաձկեր աճեցնելու եւ Սեւան լցնելու վերաբերյալ, արժանացել է բնապահպանների քննադատությանը, նրանք անհանգստանում են, որ այդ ձկներին ֆոսֆորական եւ ազոտական կերերով են կերակրելու, իսկ դրանք Սեւանի մեջ լցնելը կարող է բերել լճի էկոհամակարգի խանգարման:

Նախարարը, անդրադառնալով ձկան պաշարների վերականգնման հարցին, ասց. «Որպեսզի կարողնանք ձկնային պաշարների ինքնավերականգնումն ապահովենք, ամեն տարի երկու տեսակի էնդեմիկ իշխան ենք բաց թողնում լիճ՝ 400 հազար մանրաձուկ: Ես կուզեի, որ ոչ թե 400 հազար, այլ 40 մլն մանրաձուկ լցնեինք, բայց բյուջեն 60 մլն դրամ է հատկացրել, այդքան ենք անում: Արգելում ենք Սեւանից արդյունագործական ձկնորսությունը: Վերջին տարիներին արդյունագործական ձկնորդության ոչ մի թույլտվություն չի եղել՝ ոչ սիգի, ոչ իշխանի: Աշխատում ենք թույլ չտալ ձկնագողության դեպքեր, ցանցերն ենք հավաքում, նավակները… Աշխատանքային խմբերով այրել ենք դրան, բայց ցավոք սրտի, մենք չենք հասցնում ամբողջությամբ վերահսկել ձկնագողությունը Սեւանի ավազանում, կան ձկնագողության դեպքեր»:

 

Նա ասաց, որ եթե լինեին խմբեր՝ հինգ-վեց հարյուր հոգանոց, հնարավորություն լիներ ամբողջությամբ շրջափակել Սեւանը եւ թույլ չտալ ձկնագողություն, ապա հարցը կլուծվեր:

Ի պատասխան պատգամավորն ասաց, որ նման օրենսդրական առաջարկով պատրաստվում է հանդես գալ՝ Սեւանի համար ոստիկաններից, բնապահպաններից կազմված վերահսկողական խմբեր, բնապահպանական ոստիկանություն ստեղծելու հարցով:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31