Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկել են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները

Ապրիլ 02,2014 12:33

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում այս տարի ևս մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով, ընդհանուր առմամբ, կվերանորոգվի 727 շքամուտք: Վարչական շրջաններում աշխատանքների մեկնարկն արդեն տրված է:01

Հաշվի առնելով ծրագրի արդյունավետությունը, հատկապես այն բազմաբնակարաններում, որտեղ շքամուտքերից բացի վերանորոգվել են նաև բոլոր հարկերն ամբողջությամբ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ՝ 2014թ-ին նախատեսված ծրագրով մուտքերի վերանորոգման հարցում կցուցաբերվի նույն համալիր մոտեցումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930