Հուլիսի 28-ին, ժամը 01.30–ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քանի ժամ առաջ Հարավարևմտյան թաղամասում՝ Անդրանիկի փողոցի հասցեներից մեկում, կողոպտել են «Իդրամ» ՍՊԸ–ի ինկասատորին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի քրեական ոստիկանները, որտեղ ինկասատոր–վարորդը հայտնել է, որ ինկասացիա կատարելու ժամանակ իրեն անծանոթ անձը՝ սաղավարտով, բացել է ինկասացիոն «Skoda» մակնիշի ավտոմեքենայի հետևի դուռը և սրահից հափշտակել է 34 հատ դրամական կապոցներով լցված պայուսակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կողոպտիչը դիմել է փախուստի, իսկ Լաերտ Գ․–ն հետապնդել է նրան, սակայն չի կարողացել բռնել, այդ ընթացքում կողոպտիչի մոտից փախուստի ժամանակ թափվել է 12 հատ դրամական կապոց։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում


















































