Լրահոս
Օրվա լրահոսը

Հովսեփ Խուրշուդյան. «Սա տեխնիկական ինչ-որ փուլ էր»

Ապրիլ 04,2014 01:16

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չցանկացավ իրադարձություններից առաջ ընկնել եւ ենթադրությունների ոլորտն ընկնելով մեկնաբանել վարչապետի հրաժարականը: «Ամեն դեպքում ճիշտ կլինի վերլուծենք իրավիճակը, ավելի տեղեկանանք իրական պատճառների մասին, նոր ենթադրություններ անենք, չեմ ուզում մտնել հիմա ենթադրությունների ոլորտը, շտապելու խնդիր չկա, դեռ կհասցնենք՝ ավելի ընդգրկուն ինֆորմացիայի տիրապետելուց հետո նոր մեկնաբանենք»:

Մեր հարցին՝ այդուհանդերձ դուք՝ ոչ իշխանական ուժերդ, կառավարության հրաժարականն էիք պահանջում, հիմա ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը, Հ. Խուրշուդյանը պատասխանեց. «Ոչ, ինչպես գիտեք, «Ժառանգությունը» մշտապես հետամուտ է եղել եւ նշել է իր դիրքորոշումը՝ ամբողջական իշխանափոխություն ընդհուպ նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Այսինքն՝ մենք համաձայնվել էինք կառավարության հրաժարականի պահանջին՝  զուտ որպես տեխնիկական ինչ-որ փուլ՝ մեր գործընկերների  ցանկության հետ հակասության մեջ չմտնելու համար, որոնք կարծում էին, որ սա առաջին քայլը պետք է լինի: Բայց դա չի կարող որեւէ կերպ համարվել խնդրի լիարժեք լուծում»:

Իսկ ընդդիմությունը ի՞նչ պետք է անի հիմա, ի՞նչ նոր պահանջներ պետք է դնի՝ մեր այս հարցին «Ժառանգության» խոսնակը պատասխանեց. «Նախ տեսնենք, թե կառավարության հրաժարականը ինչ ձեւով պետք է տեղի ունենա, որովհետեւ վարչապետի հրաժարականից հետո նոր կառավարության ձեւավորման հարց է առաջանում: Քսանօրյա ժամկետում ՀՀ Սահմանադրության համաձայն գործող դե ֆակտո նախագահը պարտավոր է նոր կառավարութան կազմ նշանակել, բայց, քանի որ Սահմանադրությամբ նաեւ նշվում է, որ ԱԺ մեծամասնության հավանությանն արժանացած վարչապետին պիտի նշանակի, որն էլ իր հերթին պետք է ներկայացնի իր կաբինետը, կարծում եմ, որ խնդրահարույց պահեր կան… Ամեն դեպքում, նորից եմ կրկնում, սա մեծ հաշվով ոչինչ չի նշանակում: Անհրաժեշտ է ամբողջական իշխանափոխություն»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930