Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԶՈւ պատվիրակության մեկնումը Բաքու չեղյալ է համարվել

Ապրիլ 07,2014 18:59

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի (ՊՆԽ) 2014թ.  Աշխատանքային պլանի համաձայն և տարածաշրջանում վստահության մթնոլորտի ձևավորմանը ուղղված քայլեր ձեռնարկելու նպատակով, ՀՀ Պաշտպանության նախարարությունը ծրագրել էր ՀՀ ԶՈւ պատվիրակության գործուղումը Բաքու` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ԶՈւ շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:

Պատվիրակության երթուղին դեպի միջոցառման անցկացման վայրը և հետ նախատեսում էր տարանցում Մոսկվայով, որտեղ և ժամանել են ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները ս.թ. ապրիլի 7-ին:

Չնայած ԱՊՀ ՊՆԽ քարտուղարի կողմից հրավերի, նաև` Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն ուղղված պաշտոնական ծանուցման առկայությանը, ընդունող կողմը չի հաստատել հայկական պատվիրակությունն ընդունելու իր պատրաստականությունը և շահագրգռվածությունը, ինչի հետևանքով պատվիրակության մեկնումը Մոսկվայից Բաքու չեղյալ է համարվել:

 

Պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930