Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օտարերկրյա ներդրողների հետ

Ապրիլ 08,2014 16:11

ԲՀԿ համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը ոգևորել է ոչ միայն հայաստանցիներին ու հայերին: Արձագանքելով ԲՀԿ ղեկավարի կոչին՝ ազգությամբ սլովակ և բուլղար մի շարք գործարարներ պատրաստակամություն են հայտնել կատարել ներդրումներ մեր երկրում: «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ Աշոտ Գրիգորյանի ուղեկցությամբ օտարերկրյա ներդրողները հանդիպեցին Գագիկ Ծառուկյանի հետ:
«Եթե որևէ գործարար ցանկանում է ներդրում անել մեր երկրում, դա միայն պատիվ է բերում մեզ՝ հայերիս: Ես պատրաստ եմ աջակցել օտարերկրյա ներդրողներին, որպեսզի ավելի լավ պատկերացնեն մեր ներդրումային դաշտը, հնարավոր համագործակցության եզրերը: Ցանկացած ներդրողի համար կարևոր է հստակ երաշխիքների առկայությունը»,-իր խոսքում նշեց ԲՀԿ նախագահը: Գագիկ Ծառուկյանն առաջարկեց այցելել «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում գործող ընկերություններ, օգտագործել իր կապերը, պատրաստակամություն հայտնեց քննարկել ցանկացած հարց ու համատեղ նախագիծ, որից կշահի թե՛ օտարերկրյա ներդրողը, թե՛ Հայաստան պետությունն ու նրա քաղաքացին:

Էներգետիկա, ձկնաբուծություն, շինարարություն. հյուրերի կազմում մի քանի ոլորտների խոշոր գործարարներ էին ներկայացված, ովքեր պատրաստակամ են հստակ երաշխիքների դեպքում մեր երկրում կատարել զգալի ներդրումներ, իրականացնել արտահանում: Արցախում արդեն իսկ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

ԲՀԿ առաջնորդի մասին թե՛ բուլղար, թե՛ սլովակ գործարարները շատ են լսել: Հյուրերը տպավորված են Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից և Հայաստան կատարած այցելությունից:

Անկաշկանդ ու ջերմ մթնոլորտում անցկացված հանդիպմանը հաջորդեց բուլղար և սլովակ գործարարների շրջայցը Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատում:

ԲՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930