Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Քառյակ չկա, կա շատ կառուցողական շինիչ համագործակցություն». (Տեսանյութ)

Ապրիլ 09,2014 20:25

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա «Ազատության» հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին հազիվ 100-200 մարդ էր հավաքվել, չնայած որ պարոն Հովհաննիսյանը սա անվանեց ոչ թե հանրահավաք, այլ պարզապես հայտարարության օր: Հայտարարության ժամանակ պարոն Հովհաննիսյանը, անդրադարձավ ուղիղ մեկ տարի առաջ այս նույն օրվան` ապրիլի 9-ին, որն նրա եւ ՀՀ նախագահի երդմնակալության օրն էր, մի փոքր պատմական ակնարկ կատարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` վերհիշելով թե նախորդ տարի այս օրն ինչ եղավ, ապա պատասխանեց լրագրողների  հարցերին:

IMG_4633

Aravot.am-ի այն հարցին, թե ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ասել են, որ դեմ չեն լինի իշխանության հետ կոալիցիա կազմելուն, ի՞նչպես է վերաբերվում «Ժառանգության» առաջնորդն այդ հայտարարությանը, հաշվի առնելով, որ իրենք էլ քառյակի մաս են կազմում: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ արդեն պետք է քառյակի անունը փոխել. «Իսկ ներկայումս կա ներխորհրդարանական շատ կառուցողական շինիչ համագործակցություն, քառյակ չկա, ոչ էլ` եռյակ:  Ես կոչ եմ անում, որ ղեկավարները հանդիպեն եւ որոշեն թե մեր հավաքական ուժի անունն ինչ է լինելու: Այս կամ այն ուժն իրեն համար կորոշի մտնել կոալիցիա թե ոչ, ես պարզապես ասում եմ, եթե մենք ունենք ձեւաչափ, եթե ժողովուրդն ակնկալիք ունի քաղաքական ուժերից, միասին կանգնել ու պահանջել, եւ ուրեմն ես պատրաստ եմ սպասարկել այդ պահանջը»:

IMG_4638

Հարցին, թե Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի մասին լուրեր կան, որ ամենաընդունելի թեկնածուն է ոչ իշխանական ուժերի համար, «Ժառանգության» համար այս թեկնածուն ընդունելի՞ է, պարոն Հովհաննիսյանն ասաց` «Քանի որ այս ոչ լեգիտիմ իշխանության ներքո առանց ժողովրդի հետ համաձայնության` նոր ընտրություններ, ժամանակացույց, որեւէ մի վարչապետ չի վայելելու ժողովրդի եւ մեր վստահությունը»:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ պատրաստ է հանդիպել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի հետ, Գագիկ Ծառուկյանի եւ նաեւ արտախորհրդարանական բոլոր ուժերի հետ, որպեսզի կարողանան միասնական տեսակետ հայտնել: Կհանդիպի արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, հարցին, «Ժառանգության» առաջնորդը հիշեցրեց, որ ինքը անցյալ տարի նախագահի ընտրություններից հետո էլ իր ոտքով գնացել է ժողովրդին պատկանող շենքը` նախագահի նստավայր, հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Եթե որեւէ մեկը ուզում է ինձ հետ խորհրդակցել, ես պատրաստ եմ խորհրդակցել,  բայց երկրի փոփոխությունը պետք  է տեղի ունենա այս ոչ լեգիտիմ վարչակարգից դուրս»:

 Մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նվարդ says:

    ……Մե’կ էլ, ………..Մե’կ էլ…..

Պատասխանել Նվարդ

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930