Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաուշը 2016թ. սկզբին սահմանադրական բարեփոխումները կդրվեն հանրաքվեի (Տեսանյութ)

Ապրիլ 10,2014 15:41

Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա՝ 2015թ. վերջին կամ 2016 թ. սկզբին, Հայաստանում կկայանա սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: Սակայն մինչ այդ, մինչեւ այս տարվա մինչեւ հուլիսի 1-ը սահմանադրական բարեփոխումները պատրաստող հանձնաժողովը պիտի նախագահին ներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակը, որը նախագահի կողմից ստորագրվելուց հետո, տաս ամսվա ընթացքում պետք է պատրաստվի բարեփոխումների փաթեթը, անցնի քննարկումների եւ փորձագիտական զննության փուլ եւ ամենայն հավանականությամբ, 2015թ. վերջին կամ ծայրահեղ դեպքում 2016 թ. սկզբում դրվի հանրաքվեի:

Gagik_Harutyunayn_03 Gagik_Harutyunayn_04

Այս մասին այսօր ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Պարոն Հարությունյանը կարծում է, որ տրամաբանական չի լինի 2017-ի խորհրդարանական ընտրություններից առնվազն մեկ տարի շուտ չընդունել սահմանադրական բարեփոխումները:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե երկրի կառավարման համակարգի փոփոխություն լինելո՞ւ է, թե՞ ոչ, Գագիկ Հարությունյանը պատասխանեց, որ բարեփոխումների հայեցակարգի նախնական տարբերակում, որն այսօր ներկայացվել է նախագահին, մնացել է նույն՝ կառավարման նախագահական համակարգը, սակայն կա նաեւ այլընտրանքային նախագիծ՝ անցում խորհրդարանական համակարգին: Այդ՝ այլընտրանքային նախագծով, նախատեսվում է, որ երկրի նախագահը կլինի ոչ թե քաղաքական դեմք, այլ արբիտրային, հետեւաբար, պետք է լինի անկուսակցական:

Սակայն այլընտրանքային տարբերակը շարունակում է մնալ այլընտրանքային:

Ի դեպ, Սերժ Սարգսյանը իր կողմից ասել է, որ ինքը կողմնակից է մնալ գործող համակարգին՝ նախագահականին, եւ հանձնաժողովին չկաշկանդելու նպատակով հայտարարել է, որ ոչ որպես նախագահ, ոչ որպես վարչապետ չի պատրաստվում ստանձնել երկրի կառավարումը՝ իր պաշտոնավարման ավարտից հետո:

Գագիկ Հարությունյանը ասաց նաեւ, որ չի հանվել նաեւ նախագահին եւ պատգամավորներին գործող Սահմանադրությամբ ներկայացվող քաղաքացիության ցենզը, այն է՝ նախագահի եւ պատգամավորների թեկնածուները պետք է լինեն ՀՀ քաղաքացի եւ լինեն ՀՀ-ի մշտական բնակիչ վերջին առնվազն 10 տարին՝ նախագահի դեպքում եւ 5 տարին՝ պատգամավորի դեպքում:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930