Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը

Ապրիլ 10,2014 19:17

Ապրիլի 9-ին Բրյուսելում` «Հայ տանը», Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և համայնքային բոլոր կառույցների աջակցությամբ տեղի ունեցավ բարեգործական-տեղեկատվական միջոցառում` նվիրված քեսաբահայությանն ու նրանց խնդիրներին:

Բացման խոսքով հանդես եկավ  Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը: Այնուհետև ելույթ ունեցող բանախոսները ներկայացրեցին Սիրիայի հայ համայնքի, մասնավորապես` քեսաբահայության պատմությունը:

Միջոցառման ընթացքում ուղիղ կապ հաստատվեց Բեյրութի «Վան» ռադիոկայանի տնօրեն Ավո Գիդանյանի և քեսաբցի փախստական Կարո Սևան Մանճիկյանի հետ: Վերջիններս ներկաներին պատմեցին քեսաբահայության խնդիրների և կարիքների մասին: Նրանք բարձր գնահատեցին աշխարհասփյուռ հայության կողմից ցուցաբերվող թե՛ բարոյական, թե՛ նյութական աջակցությունը:

Միջոցառման վերջում տեղի ունեցավ հանգանակություն, որն ուղղվելու է Քեսաբի հայերի օգնությանը:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930