Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Սրանց հետ հույս կապելը նույնն ա, ինչ հույս ունենաս, թե մի օր Սեւանը օվկիանոս կդառնա». «Չորրորդ իշխանություն»

Մայիս 01,2014 13:37

ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի նշանակումը մեր քաղաքացիների շրջանում անեկդոտների թեմա է դարձել։ Երեկ «ՉԻ» կատարած հարցման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ նշեցին, որ թեեւ իրենք ամեն ինչ էին սպասում այս իշխանություններից, չէին կարծում, որ իշխանությունները կարող են նման ծիծաղելի քայլի գնալ։

Մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱԺ նախագահի պաշտոնում կարկառուն հհկական Գալուստ Սահակյանի նշանակմանը, Շենգավիթի բնակչուհի Մարիամ Կիրակոսյանն ասաց, որ երբեւէ չէր մտածել, որ կամաչի իր երկրի պաշտոնյայի համար։ Մեր հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանի համար կամ, օրինակ, Հովիկ Աբրահամյանի համար չի ամաչել, կինն ասաց. «Դե, ասենք, Սերժ Սարգսյանը դեռ մի քանի տարի առաջ ներկայանում էր որպես վախենալու մի կերպար, ով ուժով իշխանության եկավ ու պահեց իր իշխանությունը։ Նույնն էլ այն ժամանակվա մի քանի այլ պաշտոնյաներ, բայց հիմա արդեն խայտառակություն է։ Իսկականից մարդ ամաչում է: Ես իրականում չգիտեմ, թե իրենք ինչպես են աշխատում կամ աշխատելու, դա իրենց գործն է: Լավ կլինի, եթե լավ աշխատի, բայց այն, որ ինքը (Գալուստ Սահակյանը- «ՉԻ») մարդկանց մեջ ընկալվում է որպես անլուրջ մարդ, դա հաստատ է»։ Կինը նշեց նաեւ, որ այս իշխանությունները նախկինում գոնե ջանք էին թափում ինչ-որ կերպ լուրջ ձեւով ներկայանալու, լուրջ տպավորություն թողնելու համար, սակայն այժմ նույնիսկ այդ ձեւականությանը չեն գնում, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը վատ է։

Մեր մեկ այլ զրուցակից՝ Վարդան Պետրոսյանը, ասաց, որ իր համար միեւնույն է, թե ով կնշանակվեր կամ կընտրվեր ԱԺ նախագահի պաշտոնում, քանի դեռ իշխանությունները նույնն են, էական չէ, թե ով որ պաշտոնին է։ «Ինչ տարբերություն, թե ով է սուտ խոսելու, ով է երկիրը կործանելու, կարեւոր չի նա դա անելու է դեմքի լուրջ արտահայտությամբ, թե Գալուստի պես անլուրջ ձեւակերպումներ անելով։ Փաստը մնում է փաստ, որ մեր վիճակը լավ չի։ Իսկ Գալուստ Սահակյանի նշանակումից հետո մենք մերոնցով խոսելիս նույնիսկ անեկդոտներ ենք հորինում»։ Պետրոսյանը չհամաձայնվեց մեզ պատմել իր նշած անեկդոտներից գոնե մեկը, ասաց միայն, որ դրանք հրապարակման ենթակա չեն։ «Այնպես չի, որ մենակ մենք ենք անեկդոտներ պատմում իր մասին կամ մյուսների մասին, բոլորս էլ գիտենք, թե ով ով է: Բայց երեւի արժանի ենք այսպիսի վիճակում հայտնվելու ու արժանի ենք լինելու այնքան ժամանակ, քանի դեռ խելքներս գլուխներս չենք հավաքել ու չենք հասկացել, որ մեզնից բացի մեր խնդիրները ոչ ոք չի լուծելու եւ մենք ենք, որ պետք է ոտքի կանգնենք ու էս ծաղրածուներին երկրից հեռացնենք»,- ասաց նա:

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031