Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկությունների տաղավարներ» են տեղադրվում Երևանի բոլոր վարչական շրջաններում

Մայիս 01,2014 15:39

Երևանի բոլոր վարչական շրջանների մարդաշատ վայրերում, ինչպեսև նախորդ տարի, տեղադրվում են «Առաջարկությունների տաղավարներ»։ Այսպիսով, այսուհետ ևս երևանցիները կարող են Երևանի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկները հղել քաղաքապետարանին։

002

«2013 թվականին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ, տեղադրվեցին այս տաղավարները՝ որպես ևս մեկ գործիք քաղաքացիների առաջարկությունները լսելու համար։ Անցյալ տարի մեկ ամսում շուրջ 3000 նամակ ենք ստացել՝ տարբեր ոլորտների վերաբերյալ։ Առաջարկություններից շատերն ընդգրկվել են քաղաքապետարանի՝ 2014 թվականի ծրագրերում, ինչպես, օրինակ, որոշ հասցեներում բակերի բարեկարգման առաջարկություններն էին։ Մեզ ուրախացրեց նաև այն փաստը, որ նշված հասցեների մեծ մասն արդեն ընդգրկված էին տարեկան ծրագրում. սա թույլ է տալիս համոզված լինել, որ երևանցիների ցանկություններն ու Երևանի քաղաքապետարանի ծրագրերը համահունչ են»,- նշել է Երևանի քաղաքապետի օգնական Սամվել Մերթարջյանը։

Առաջարկներով նամակներն արկղերից դուրս են բերվում գրեթե ամեն օր և յուրաքանչյուր շաբաթ հասցեաբար ներկայացվում համապատասխան կառույցներին։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031