Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազարյան եղբայրների նվերը Իջեւանին՝ մանկական խաղահրապարակ

Մայիս 01,2014 19:22

Մայիսի 1-ին Իջեւանի քաղաքային զբոսայգում բացվեց մանկական խաղահրապարակ: Այն կառուցվել է Ուկրաինայի Չերկասի քաղաքում բնակվող իջեւանցի գործարար եղբայրներ Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյանների կողմից:

Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհավորեց մայիսի 1-ի կապակցությամբ եւ գոհունակություն հայտնեց, որ տոնը նշանավորվեց մանկական խաղահրապարակի բացմամբ:

TavushԻջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը նշեց, որ Ղազարյան եղբայրների հովանավորությամբ մեկուկես տարի առաջ Իջեւանում օծվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, նրանց ֆինանսավորմամբ վերանորոգվել են քաղաքային զբոսայգու լուսավորության ցանցը, Երեւանյան փողոցի բազրիքները, Ասլանյան փողոցի մայթերը:

Մեկ տարի առաջ Անդրանիկ Ղազարյանն արժանացել է Իջեւանի պատվավոր քաղաքացու կոչման, այժմ համայնքի ավագանու որոշմամբ Ֆրունզե Ղազարյանին եւս շնորհվել է այդ կոչումը :

Իջեւանի բարեկարգմանը եւ կառուցապատմանը սատարելու, քաղաքի խնդիրների լուծմանն օգնելու համար Անդրանիկ եւ Ֆրունզե Ղազարյաններին հանձնվեցին քաղաքապետ Վ. Ղալումյանի շնորհակալագրերը: Նրանց գեղարվեստի նկարներ նվիրվեցին ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների, Իջեւանի պատկերասրահի տնօրեն Սամվել Մելքումյանի կողմից:

Մանկական հրապարակի բացման ժապավենը կտրեցին Անդրանիկ Ղազարյանը եւ Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը:

Անդրանիկ Ղազարյանն իր ելույթում ասաց, որ ինքը ու եղբայրը հաճախ են այցելում Իջեւան, իրենց շատ անգամ են հարցրել, թե ինչու Իջեւանում տուն չեն կառուցում, պատասխանել են, որ իրենց տունն Իջեւանն է, իջեւանցիները՝ իրենց ընտանիքը, իրենք նման խաղահրապարակներ կկառուցեն նաեւ Իջեւանի տարբեր թաղամասերում:

Տոնը կայացավ, ելույթ ունեցան Իջեւանի երաժշտական դպրոցի ժողգործիքների համույթը, պարի մանկական «Փյունիկ» համույթը, զինվորական փողային նվագախումբը, նորաբաց խաղահրապարակի պտտաձողերի վրա իրենց վարպետությունը ցուցադրեցին Երեւանից ժամանած եւ իջեւանցի թեթեւատլետները: Տոնական միջոցառմանը ներկա էին հարյուրավոր իջեւանցիներ, երեխաներ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. David says:

    Փաստորեն մարզպետիկը, ազարտիչն ու տկլորիչն էլ են մանկություն ունեցել:Մանկությունս ետ եք տալու ազգովի, ազ-գո-վի, թեև քառագլուխ հիդրաներով կերաք:Մանկությու~ն…Մանկությանս պատասխանը ազգովի եք տալու և հիդրաների ցեղի մանուկները: ,,Չլափող սրրբբեերր,,:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031