Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավարություն Հատուկ քննչական ծառայության դեմ

Մայիս 05,2014 12:29

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանի բողոքի քննությունը Հատուկ քննչական ծառայության քննիչ Էդգար Հակոբյանի՝ այս տարվա մարտի 14-ին կայացրած որոշման դեմ: Ճարոյանը հայտնեց, որ իր պաշտպանյալ, դասախոս Արտակ Ղուկասյանին առեւանգել են մի շարք պաշտոնատար անձինք, որոնց թվում՝ օրերս պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը: Ըստ պաշտպանի՝ առեւանգման եւ պաշտոնական լիազորությունների անցման մասին դեռ անցյալ տարվա փետրվարին է հայտարարությունը տվել, իսկ ՀՔԾ քննիչ Էդգար Հակոբյանը այս տարվա մարտին է որոշում կայացրել քրեական գործ չհարուցելու մասին: Երբ Արտակ Ղուկասյանը հայտարարություն է արել, որ ցանկանում է լրացուցիչ ցուցմունք տալ, 18 հատորանոց քրգործը 4 օրվա ընթացքում ծանոթանալուց հետո, դատախազի կողմից ուղարկվել է դատարան:

D_R_02

Ըստ Ճարոյանի` եթե քրգործ հարուցվի, ապա այլ հանցագործություններ եւս կբացահայտվեն, մասնավորապես՝ պետեկամուտների կոմիտեի բարձրաստիճան աշխատողների պաշտոնական դիրքի չարաշահման, վաշխառության հատկանիշներով: Ի դեպ, պաշտպանը նաեւ դատարանին հայտնեց, որ Ղուկասյանի մերձավորները առեւանգման մասին հայտարարություն են տվել, եւ եթե դա սուտ է, ապա պետք է սուտ մատնության հիմքով նույնպես քրգործ հարուցվի: ՀՔԾ քննիչը Էդգար Հակոբյանը ընդամենը մի նախադասությամբ ավարտեց իր միտքը, այն է, որ գործով ձեռք բերված ապացույցները բավարար չեն եղել քրգործ հարուցելու համար:

Դատական նիստը հետաձգվեց, այն նշանակվեց մարտի 14-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031