Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտորի պարզաբանումը. «Ա1+»

Մայիս 05,2014 17:02

Վերջին օրերին հանրության շրջանում ակտիվորեն շրջանառվում էր տեսակետ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Ակադեմիայի շենքի կառուցման նպատակով քանդվել է Հր. Աճառյանի անվան նախկին թիվ 72 դպրոցի շենքը: Անկեղծ ասած, առնվազն տարօրինակ է լսել նման հայտարարություններ ու պնդումներ, երբ վերոնշյալ շենքի մասին առկա են հստակ տվյալներ:

Նախ տվյալ շենքը, որ կառուցվել էր 1930-ական թվականներին, ամբողջությամբ հողաշեն էր և համաձայն Սեյսմիկ պաշտպանության ծառայության կողմից տրված եզրակացության, գնահատվել էր որպես 4-րդ կարգի վթարայնության շինություն, որը ցանկացած պահի կարող էր փլուզվել:

Ինչ վերաբերում է շենքի միտումնավոր քանդման շրջանառվող տեսակետին, ապա հարկ եմ համարում տեղեկացնել, որ ո՛չ բարոյական և ո՛չ էլ առավել ևս ֆինանսական տեսանկյունից, շենքը քանդելու անհրաժեշտություն չկար, քանի որ այն լրացուցիչ ֆինանսական ծախսեր էր առաջացնելու, բացի այդ նաև ակնհայտ էր, որ շենքի քանդումը նաև դժգոհություն կարող էր առաջ բերել:

Անդրանիկ Ավետիսյան

ՀԱՊԿ Ակադեմիայի ռեկտոր

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031