Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ ջոկի ոստիկանը աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում

Մայիս 08,2014 10:33

Շիրակի մարզի դատախազության դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրասված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ դատախազի զեկուցագրի` հետաքննության օրինականության նկատմամբ հսկողության իր գործառույթներն իրականացնելիս` ՀՀ ոստիկանության Անիի բաժնում կատարած ստուգումների արդյունքում պարզել է, որ նշված բաժնում 2013թ. սեպտեմբերից հրամանագրված ՊՊԾ ջոկի ոստիկան Վ. Ս.-ն աշխատանքի ներկայացել է ընդամենը երեք-չորս օր, իսկ ծառայություն չներկայացած օրերին աշխատել է վերոնշյալ բաժնի պետին պատկանող հացի արտադրամասում` որպես մենեջեր:

Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ Հատուկ քննչական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031