Լրահոս
Օրվա լրահոսը

Չեմպիոնի կոչումը նվաճելը նշանակալի ձեռքբերում է հայկական բասկետբոլի համար. ՖԻԲԱ Եվրոպայի նախագահն ու գործադիր տնօրենը շնորհավորել են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային

Հուլիս 14,2026 18:08 Share

ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսան և գործադիր տնօրեն Կամիլ Նովակը պաշտոնական շնորհավորական նամակ են հղել Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնում Հայաստանի Մ16 հավաքականի չեմպիոնության առթիվ:

Նամակում մասնավորապես ասված է.
«Այս փայլուն արդյունքը ձեր երիտասարդ մարզիկների և մարզչական շտաբի կատարած քրտնաջան աշխատանքի, նվիրումի և տաղանդի արտացոլումն է։ Չեմպիոնի կոչումը նվաճելը նշանակալի ձեռքբերում է հայկական բասկետբոլի համար և ապագայի խոստումնալից ազդակ։

Խնդրում ենք մեր ջերմ շնորհավորանքները փոխանցել խաղացողներին, մարզիչներին և պատվիրակության բոլոր անդամներին։ Մաղթում ենք ձեզ շարունակական հաջողություններ, նոր նվաճումներ և կայուն զարգացում առաջիկա տարիներին»։

Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունն անցկացվեց Երևանում։ Հայաստանի հավաքականը մրցաշարն ավարտեց անպարտելի՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում։

Եզրափակչում մեր ընտրանին 97:68 հաշվով առավելության հասավ Մալթայի հավաքականի նկատմամբ և նվաճեց Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոնի տիտղոսը։

Մրցաշարի խորհրդանշական հնգյակում ընդգրկվեցին Հայաստանի հավաքականի երկու բասկետբոլիստներ՝ Էնթոնի Սարգսյանն ու Էթան Կազանչյանը, իսկ Էնթոնի Սարգսյանը ճանաչվեց նաև մրցաշարի ամենաարժեքավոր խաղացողը (MVP):

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել