Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում,
մասնավորապես` Քոչարյան 14 հասցեից մինչև Քոչարյան – Գյուրջյան փողոցների խաչմերուկ տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվի:
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ 2026 թվականի հուլիսի 17-ին՝ ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը՝ ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:
Երևանի քաղաքապետարան


















































