Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի վերաքննիչ դատարանում փաստաբանները խնդրել են արդարացնել Դավիթ Մանուկյանին

Հուլիս 14,2026 23:45 Share

Factor.am. Հուլիսի 10-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ անցկացված նիստին մասնակցել են նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, այսպես կոչված, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Նախորդ նիստում իր ելույթը սկսած Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը, ներկայացրել իր փաստարկները, իր անհամաձայնությունն է ներկայացրել առաջադրված մեղադրանքների հետ և խնդրել է չեղյալ հայտարարել առաջին ատյանի դատարանի որոշումը։

Ելույթ են ունեցել նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանի պաշտպանները։

Նրանք խնդրել են դատարանին նրա նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնել։ Մանուկյանը, իր հերթին, իր պաշտպանության հետ կապված փաստարկներն է ներկայացրել։ Հաջորդ դատական ​​նիստը կկայանա հուլիսի 17-ին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031