Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը միացել է NBA-ի «Չիկագո Բուլս» ակումբի մարզչական շտաբին՝ որպես օգնական մարզիչ։
34 տարվա NBA-ի փորձ ունեցող մասնագետը նոր մրցաշրջանում կաշխատի լիգայի ամենահայտնի ակումբներից մեկում՝ շարունակելով նաև գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը։
Կալամյանը մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է NBA-ի մի շարք ակումբներում, իսկ 2022 թվականից գլխավորում է բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը։
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիա


















































