Լրահոս
Օրվա լրահոսը

Ճամփա փակելը մոռացեք, բացառվում է, որ ճամփա փակեք. ոստիկանը՝ «Մուլտի Սթոունի» աշխատակցին

Հուլիս 14,2026 15:44 Share

Նախորդ օրերին Սևան-Երևան մայրուղին փակելու մտադրություն հայտնած «Մուլտի Սթոունի» աշխատակիցներն այսօր շարունակել են իրենց բողոքի ցույցը՝ Քննչական կոմիտեի շենքի և հենց գործարանի դիմաց։

«Կոնկրետ ոչ մի պատասխան չեն տվել: Այսօր եկել ենք մեր աշխատանքի համար: Կոնկրետ գործողություն չենք որոշել: Ասել ենք՝ մինչև նորմալ պատասխան չտան, կոնկրետ քայլի չենք դիմի»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մուլտի Սթոունի» աշխատակիցներից մեկը։

Աշխատակիցներից մեկն էլ ասաց, որ առավոտյան զանգել է քննիչին, սակայն կրկին ոչ մի պատասխան չի ստացել.

«Այս պարապուրդի համար ո՞վ է պատասխան տալու: Գործարանում ջրի հետ կապված խնդիր կա, եթե ջուրը չշահագործենք, վնասներ են լինելու գործարանին: Եթե հանկարծակի այդ վնասները լինեն, ո՞վ է փոխհատուցելու այդ վնասները: Ուզում ենք իմանալ՝ ինչ է լինելու մեր վիճակը, ինչքա՞ն սպասեն այս մարդիկ: Ոչ մեկը պատասխան չի տալիս: Ո՞ւմ դիմենք. ում դիմում ենք, ասում են՝ չգիտենք: Սրա պատասխանն ո՞վ է տալու»:

Գործարանի առջև բազմաթիվ ոստիկաններ են հավաքված։ Աշխատակիցները մոտեցան նրանց՝ հասկանալու, թե ինչ նպատակով են մեծաթիվ ոստիկաններ հավաքվել։

Ոստիկաններից մեկը պարզաբանեց, որ իրենք իրենց ծառայությունն են իրականացնում.

«Հասարակական կարգ ենք պահպանում ամբողջ քաղաքում: Նոր ստեղծված ծառայություն է՝ գվարդիա՝ ամբողջ հանրապետությունում ծառայություն ենք իրականացնում: Ձեր գործընկերներից մեկն ասում է՝ ճամփա եք փակելու: Ճամփա փակելը մոռացեք, բացառվում է, որ ճամփա փակեք»:

«Հիմա եթե կեսը Չարենցավանից փակեն, կեսն էլ այն կողմից, դուք ինչպե՞ս եք իմանալու»,- քաղաքացիներից մեկը հարցրեց ոստիկանին։

Ի պատասխան լսեց, որ այդպիսի բան չկա, որ իրենք չիմանան։

Աշխատակիցները լրագրողների հետ զրույցում պատմեցին, որ երբեք այսքան ոստիկան չէր հավաքվել իրենց աշխատավայրում։

«Երևի մտածում են՝ մի վատ բան ենք անելու, բայց մենք այս պահին որևէ գործողություն անելու որոշում չունենք»,- ասաց նա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031