Լրահոս
Օրվա լրահոսը

Հրահրում են ժողովրդին, որ ճամփա փակեն, իրենք են հրահրում, ոչ թե ժողովուրդը. Ծառուկյանի աշխատակից

Հուլիս 14,2026 16:15 Share

«Գոնե մենք գանք գործի, իրենք են եկել գործի»,- այսօր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոունի» աշխատակիցները, գործարանի դիմաց հավաքված մեծաթիվ ոստիկաններին տեսնելով, այսպիսի կատակներ էին անում։

Աշխատակիցներից մեկը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մնացել է միայն կառավարություն գնան, երևի այնտեղից կկարողանան իրենց հարցերի պատասխանն իմանալ.

«Պարոն Պապոյանին դիմենք, մարդու իրավունքների պաշտպանին դիմենք: Գնանք նույն հարցերը տանք իրենց՝ ե՞րբ է բացվելու մեր հիմնարկը: Առանձնապես ակցիայի կարիք էլ չկա, որովհետև բոլորս էլ հասկանում ենք, որ եթե վերևում որոշել են որոշ ժամանակով փակել, մինչև այն հարցերն իրենց մեջ չլուծեն, երևի հիմնարկը չեն բացի: Ժողովուրդը ստիպված պետք է գնա բանկերում դիմումներ գրի, որ իրենց վարկերը հետաձգեն, քանի ամիս աշխատավարձ չեն ստանալու, որ վարկային մուծումները կանգնեցնեն»:

Աշխատակիցներից մեկն էլ պնդեց, որ եթե պետությունն է որոշել փակել, պետությունը նաև պարտավոր է փոխհատուցել աշխատակիցներին.

«Եթե կառավարությունում խելամիտ մարդիկ են նստած, պետք է որոշեն փոխհատուցել մարդկանց այս ճգնաժամի համար: Թե չէ հրահրում են ժողովրդին, որ ճամփա փակեն, իրենք են հրահրում, ոչ թե ժողովուրդը: Մենք էլ չենք ուզում այդպիսի քայլերի գնալ: Ակցիաների համար այս մարդիկ չեն եկել, եկել են աշխատանքի համար»:

Աշխատակիցն ասաց, որ չեն ուզում հակաօրինական գործողություն անել, որպեսզի վաղը կամ մյուս օրը իրենց չմեղադրեն կոնկրետ ինչ-որ կուսակցության սատարելու համար։

«Թող ասեն՝ հիմնարկը փակում ենք, գնանք տներով: Ուրիշ նպատակ չեմ տեսնում: Դուրս գանք, հակաօրինական գործողություններ անենք, ասեն՝ տեսեք, թեմա են տալիս, թե ինչ-որ կուսակցությանն օժանդակելու համար: Թե ով կօժանդակի, որ կուսակցությանը, դա ոչ մեկին չի հետաքրքրում»:

Մեկ այլ աշխատակից էլ հավելեց.

«Բանվոր մարդիկ ենք, ոչ մի կուսակցական էլ չենք, մեզ մեր աշխատանքն է պետք»:

Հիշեցնենք, որ «Մուլտի Սթոունի» աշխատակիցներն ավելի վաղ մտադրություն էին հայտնել Սևան-Երևան մայրուղին փակելու: Սակայն հիմա նրանք հրաժարվել են իրենց մտադրությունից

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031