Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատը շնորհավորել է վետերան փաստաբաններին

Մայիս 09,2014 17:08

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ ընդունել է Պալատի վետերան փաստաբաններ Նարիման Միրզաբեկյանին, Մայիս Ավետիսյանին, Հրաչիկ Գոգինյանին և շնորհավորել նրանց Հայրենական պատերազմում Ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակի, Շուշի քաղաքի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման կապակցությամբ:

Պալատի նախագահ Արա Զոհրաբյանը շնորհավորել է վետերան փաստաբաններին և նշել, որ- «ցավոք, վետերանները շատ քիչ են մնացել մեր հանրապետությունում և մենք պետք է ջանք ու եռանդ չխնայենք, որպեսզի մեր ավագ գործընկերները իրենց գնահատված զգան, քանի որ վետերանները մեզ համար մեծ արժեք են ներկայացնում»։

Վետերանները շնորհակալություն են հայտնել Փաստաբանների պալատին ցուցաբերած ուշադրության համար: 90-ամյա փաստաբան վետերան Նարիման Միրզաբեկյանը հայտնել է,-«Փաստաբանների պալատը մեր երկրորդ տունն է եղել և մենք այստեղ աշխատել ենք շուրջ երեսուն տարի: Տեսնելով այսօրվա հեղինակությունը՝ Պալատի տեղը մենք շատ ուրախ ենք: Շնորհակալություն ենք հայտնում պալատի խորհրդի անդամներին, որ կարողացել եք այսպիսի հնարավորություններով պալատ ստեղծել: Դա փաստաբանների պատվի հարցն է»:

Փաստաբանների պալատի նախագահի որոշումով փաստաբան վետերանները պարգևատրվել են անվանական ժամացույցներով։

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031