Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղերձ բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ

Մայիս 12,2014 11:12

Հարգելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։

Այն փաստը, որ ողջ աշխարհն է նշում բուժքույրերի օրը, անշուշտ, ձեր ունեցած չափազանց կարևոր դերակատարության խոսուն վկայությունն է։

Առողջապահության համակարգի ամենաստվար բանակը լինելով` դուք միաժամանակ մեծ բեռ եք վերցնում ձեզ վրա։ Առավել շատ շփվելով հիվանդի ու շահառուի հետ, բացի անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելուց, հոգեկան ավելի մեծ աջակցություն եք ցուցաբերում նրանց։

Նախարարությունը բարձր է գնահատում հիվանդների ապաքինմանն ուղղված ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, նրանց նկատմամբ ունեցած ձեր գթասրտությունն ու բարի վերաբերմուքը։ Անշուշտ, դուք նաև հոգսեր ու խնդիրներ ունեք, որոնց լուծումը մեր ուշադրության կենտրոնում կլինի։

Մեր բոլոր բուժքույրերին մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու աշխատանքում։

Արմեն Մուրադյան

ՀՀ առողջապահության նախարար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031