Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. Նաղդալյան «Բանակցային գործընթացի գլխավոր խոչընդոտն Ադրբեջանն է»

Մայիս 13,2014 14:14

– Տիկին Նաղդալյան, արտաքին աշխարհում կարծես ակտիվացում է նկատվում ԼՂՀ հարցի շուրջ՝ հաշվի առնելով վերջին հայտարարությունները համանախագահող երկրների կողմից, ինչպես նաև դեսպանների արձագանքը, արդյո՞ք նոր հնչերանգներ են պարունակում դրանք, թե…

– Նախ, ուզում եմ օգտվել առիթից և մեր հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռել մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի խորհրդարանի կողմից Արցախի անկախությունը ճանաչող բանաձևի ընդունման վրա: Իրապես, մենք երախտապարտ ենք Կալիֆորնիա նահանգի խորհրդարանականներին , ովքեր ԱՄՆ-ի մի շարք նահանգների /Մերիլենդ, Ռոդայլենդ և այլն/ խորհրդարանների հետ միասին վեր կանգնեցին քաղաքական, խմբային և անձնական շահերից, «ռեալ պոլիտիկ» կոչված «լեգիտիմացված անսկզբունքայնությունից» , խավիարական և նավթային լոբբիզմից, և ներկայացան որպես, բառիս բուն իմաստով, մարդու իրավունքների ջատագով, ժողովրդավար և ազնիվ քաղաքական գործիչներ, խորհրդարան, որն արժանի է իր առաջադեմ ժողովրդին և աշխարհի խոշորագույն ու հզոր տնտեսություններից մեկին, ինչպիսին Կալիֆորնիան է: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում այդ ազնիվ դիրքորոշման, քաղաքական սկզբունքայնության և քաղաքացիական համարձակության համար: Արցախի ժողովրդի ազատատենչ պայքարը չի կարող չճանաչվել ազնիվ, բարի կամքի տեր բոլոր մարդկանց և պետությունների կողմից: Կարծում եմ, պատահական չէ նաև, որ այդ որոշումը ընդունվել է Շուշիի փառավոր հաղթանակի օրը, որի համար շնորհավորում եմ Արցախի ժողովրդին, և ողջ հայ ազգին:

Ինչ վերաբերում է համանախագահող երկրների հայտարարությանը, ապա ես առիթ ունեցել եմ նշելու և ևս մեկ անգամ անդրադառնամ, որ այստեղ հնչած ձևակերպումները բոլորովին էլ նոր չէին. Առավել ևս, որ ևս մեկ անգամ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, իսկ սա կարևոր է այն առումով, որ ազգերի ինքնորոշման իրավունքը այստեղ հատուկ հարգանքի է արժանանում:

-Համանախագահող երկրների հայտարարության մեջ կարծես ամենա մտահոգիչ հանգամանքը, որ կրկին գործածվում է «օկուպացված տարածքներ» եզրույթը, սրա մասին ինչ կասեք…

-Կարծում եմ վաղուց ժամանակն է, որ միջազգային հանրությունը ետ կանգնի երկակի ստանդարտներ կիրառելուց, և իրերը կոչի իրենց անուններով….Մեզ բոլորիս հայտնի է ՝ թե որ երկիրն է օկուպանտը, ով է սանձազերծել պատերազմ և ով է մինչ օրս հոխորտում ռազմական գործողություններ վերսկսելու շուրջ.: Մենք պատերազմից չենք վախենում, մի անգամ դա մեզ պարտադրվել է և արդյունքը հայտնի է: Բայց 21-րդ դարում ռազմական ուղով հարցեր լուծելը ընդունելի չէ, ինչը հենց համանախագահող երկրների հիմնական սկզբունքն է և վարվող քաղաքականությունը, դրա մասին են վկայում նրանց բոլոր հայտարարությունները և այս վերջինը նույնպես՝ համանախագահող երկրները վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ հղում կատարելով ինչպես ՄԱԿ-ի կանոնադրությանը, այնպես էլ Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներին՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք: Մենք շատ լավ գիտենք, թե ով է խախտում այս սկզբունքներից գոնե 2-ը, անվերջ ֆիքսվելով միայն տարածքային ամբողջականության վրա և մերժելով ազգերի ինքնորոշման դրույթը: Այնպես որ գործընթացին միակ իրական խոչընդոտ հանդիսացողն Ադրբեջանն է:

Դրա փաստացի օրինակը Կազանն էր, երբ Ադրբեջանը հանպատրաստից բազմաթիվ առաջարկներով մերժեց և կանգնեցրեց պրոցեսը: Ուզում եմ մեկ կարևոր հանգամանքի վրա շեշտադրում անել, որ եռանախագահները ոչ այս հայտարարության մեջ, ոչ էլ այլ որևէ առիթով չեն ուզում աչքերը բացել և տեսնել սպառազինությունների այս անսպառ գործընթացը, որն իրականացնում է Ադրբեջանը: Նույնիսկ հասարակ հանդիսատեսը գիտի, որ առաջին արարում պատին կախված հրացանը՝ երրորդ արարում անպայման պետք է կրակի: Արդյո՞ք համանախագահներն Ադրբեջանին հարց չեն տալու ՝ թե ինչքա՞ն պետք է շարունակվի այս ռազմատենչ հռետորիկան, ինչքա՞ն պետք է շարունակվի այս սպառազինումը, և ինչքան պետք է շարունակվեն թշնամանքի , ռասիզմի կամ ֆաշիզմի դրսևորումները՝ որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն: Կարծում եմ, որ այս հարցերի անդրադարձներն ու պատասխանները եռանախագահների կողմից վաղուց արդեն հասունացած են:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031