Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակության ղեկավարը կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի փոփոխությունները

Մայիս 16,2014 21:25

ԱԺ պաշտոնական կայքը տեղեկացնում է ՝ մայիսի 16-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Ժան Միշել Հապպիին, ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերին, GIZ կազմակերպության երեւանյան մասնաճյուղի տնօրեն Դագմար Բոթին եւ ֆինանսական կառավարման ծրագրի տնօրեն Դավիթ Ֆրանցբերգին: Հանդիպմանը ներկա էր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարեւորեց Հայաստան-ԵՄ արդյունավետ համագործակցությունը: Նա բարձր գնահատեց ԵՄ աջակցությունը, որն ուղղված է Հայաստանի սոցիալ-տնտեսական եւ ինստիտուցիոնալ զարգացմանը, պետական կառույցների ամրապնդմանը, հանրային կառավարման բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի անկախության ապահովմանը, խոսքի ազատության երաշխավորմանը եւ այլն:

Շնորհավորելով Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ` Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան համոզմունք հայտնեց, որ Ազգային ժողովի հետ ձեւավորված սերտ համագործակցությունը շարունակական կլինի: Նա կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի փոփոխությունները եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել եւ համատեղ աշխատել, որպեսզի այն ամբողջությամբ համապատասխանի ԻՆՏՕՍԱ-ի չափանիշներին: ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրենը կարեւորեց օրենքի լրամշակումը եւ նույնպես փորձագիտական օժանդակության պատրաստակամություն հայտնեց:

ԱԺ նախագահը կարեւորեց «Վերահսկիչ պալատի» մասին օրենքի բարեփոխումները եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելը՝ նշելով, որ բյուջետային վերահսկողությունը կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր գործիքներից է: Գալուստ Սահակյանն անհրաժեշտ համարեց ԵՄ եւ միջազգային կառույցների հետ Ազգային ժողովի համագործակցության խորացումը, համատեղ ծրագրերի իրականացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031