Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալվել է Աբովյանի զինված միջադեպի երրորդ մասնակիցը՝ Ծառուկյանի ազգականը. «Փաստինֆո»

Մայիս 23,2014 22:20

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններն այն մասին, որ հայտնաբերվել ու ձերբակալվել է Աբովյանում երեկ տեղի ունեցած վիճաբանության ևս մեկ մասնակից:

Հիշեցնենք, երեկ երեկոյան, ժամը 21:50-ին, Աբովյան քաղաքի Երևանյան խճուղում գործող բենզակայանի լիցքավորողը ահազանգել էր ոստիկանության Կոտայքի բաժին և հայտնել, որ  ժամը 17:00-ի սահմաններում, աշխատանքի վայրում կրակոցի ձայներ լսելով` դուրս է եկել փողոց և նկատել, որ հարևանությամբ գտնվող նորաբաց բենզալցակայանի մոտ մի խումբ անձինք վիճաբանում և քաշքշում են միմյանց:

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է ` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելը և ապօրինի զենք պահելը:

Ավելի ուշ վիճաբանության 2 մասնակիցներ` 29-ամյա Մաթևոս Կարապետյանը և 28-ամյա Էդվին Թադևոսյանը ինքնակամ ներկայացել էին ոստիկանության Կոտայքի բաժին և ներկայացրել  «ԻԺ 79-8» գրառումով գազային ատրճանակ, ինչից հետո ձերբակալվել էին:

Այսօր ձերբակալված երրորդ անձը 34-ամյա Վարդան Հարությունյանն է։

Նշենք, որ ըստ մամուլում հրապարակված  և առայժմ պաշտոնապես չհաստատված տվյալներով, միջադեպի մասնակիցները` Էդվին Թադևոսյանն ու Վարդան Հարությունյանը  Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռներն են։ Ընդ որում՝ Առաջին լրատվականի փոխանցմամբ՝ Էդվին Թադևոսյանը նաեւ operativ.am կայքի սեփականատերն է։

Մանրամասները կարող եք կարդալ` pastinfo.am-ի կայքում

Տեսանյութը` shamshyan.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031