Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը`«նախորդ կառավարության մտքի փայլուն արգասիքի» մասին

Մայիս 27,2014 12:11

«Նախորդ կառավարությունում մի նախագիծ էր թեւածում. չգիտեմ, որքանով այն տեղ կգտնի այս կառավարության ծրագրերում»,- այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ`դիմելով Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանին`ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Իր խոսքում, պատգամավորը հստակեցրեց, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ՎՊ-ին զրկում է, ըստ էության, որևէ հայտարարություն անելու իրավասությունից, դրանք քաղաքական որակելով: «Դա նախորդ կառավարության մտքի փայլուն արգասիքն էր»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Հիշեցնենք, այդ նախագիծը շրջանառվեց այն բանից հետո, երբ ՎՊ-ն աղաղակող փաստեր հայտնաբերեց կառավարության գործունեության տարբեր ոլորտներում, իսկ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն էլ այդ առիթով բազմաթիվ հայտարարություններ արեց եւ գնահատականներ հնչեցրեց:

«2013 թվականի բյուջեի կատարողականին վերաբերվող խիստ հատկանշական հարց է»,- Նաիրա Զոհրաբյանին հեգնեց նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն, այնուհանդերձ, հնարավորություն տալով, որպեսզի հարցին պատասխան հնչի:

ՎՊ աշխատակազմի ղեկավարն էլ նկատեց, որ հարցն իր իրավասության շրջանակից դուրս է, բայց ասաց, որ իրենց կառույցի վերաբերմունքը նախագծին գրավոր ներկայացվել է կառավարությանը: Արձագանքից ինքը տեղյակ չէ, բայց հույս հայտնեց, որ 2014-ին բան կփոխվի:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031