Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բեգլարյան. « 99 տոկոսը չի կարող նորմալ ձեւակերպել, թե այսօր ինչ տոն է» Ժողովուրդը լիարժեք չի նշում Առաջին հանրապետության օրը

Մայիս 28,2014 16:16

Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար Սամվել Բեգլարյանին հարցրինք, թե այսօր ժողովուրդը զգո՞ւմ է տոնի բերկրանքը: Նա ասաց. «Ցավոք, բնակչության 99 տոկոսը նորմալ չի կարող ձեւակերպել, թե այսօր ինչ տոն է, 70 տոկոսն էլ չգիտի՝ տո՞ն է, թե՞ տոն չէ»:

Նրա խոսքերով՝ եթե բնակչության շրջանում տոների վերաբերյալ հարցախույզ անեն, մարդիկ կնշեն մարտի 8-ը, ապրիլի 7-ը, սակայն քիչ դեպքերում՝ սեպտեմբերի 21-ը, մայիսի 28-ը, հուլիսի 5-ը: Սամվել Բեգլարյանն ասաց, որ ազատությունը եւ անկախությունը բացարձակ արժեքներ են, սակայն մեր ժողովուրդը դա չի ընկալում:
«Անկախությունը եւ առողջությունը մի ընդհանրություն ունեն. դրանք կորցնելուց հետո են միայն ծնկներին խփում»,-ասաց նոյեմբերյանցի գրողը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031