Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունը սպանել է 15 եզդիների

Մայիս 30,2014 13:15

Սիրիայի հյուսիսում գտնվող Տելալել գյուղում «Իրաքի և Լևանտի իսլամական հանրապետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպանել է 15 եզդիների, որոնցից 5 մանկահասակ երեխաներ են: Սպանվածներից ամենակրտսերը 2 տարեկան է, իսկ տարեցը` 80 տարեկան: Ահաբեկիչները գյուղ են ներխուժել գիշերը ժամը 3-ին: Նրանք կրակ են բացել խաղաղ բնակչության վրա, որի արդյունքում էլ սպանվել են եզդիները:

Ինչպես «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը տեղեկացնում են Սիրիայի եզդի համայնքի ներկայացուցիչներըˋ ահաբեկիչների նպատակն է բնակավայրը դատարկել եզդիներից և նրանք այդ նպատակին հասնելու համար չեն խնայում և ոչ ոքի: Բնակչության շրջանում վախի մթնոլորտ է տիրում:

Սիրիայի եզդիական համայնքը նաև դիմում է միջազգային հանրությանը, ԱՄՆ-ին, որպեսզի ուշադրություն դարձնի եզդիների նկատմամբ իրականացվող անմարդկային հալածանքներին:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ տեղեկատվական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031