Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է ծանրաքաշ բեռնատարների համար

Հունիս 03,2014 23:45

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի և «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ հունիսի 3-ին` ժամը 23:00-ի սահմաններում, ծանրաքաշ բեռնատար մեքենաների համար միակողմանի երթևեկելի է դարձել նույնօրը՝  ժամը 19.30-ի սահմաններում, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում սողանքային փլուզման հետևանքով երկկողմանի փակված  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը:

Այս պահի դրությամբ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:

Երկկողմանի երթևեկությունը վերականգնվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30