Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, Գագիկ Ծառուկյանը շատ մարդկային ընկերություն էր անում նրա հետ». «Իրատես de facto»

Հունիս 06,2014 11:57

Հատված ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ (Ուկրաինայում ՀՀ դեսպան) հարցազրույցից:

– Տեսակետ կա, որ Դուք ցանկանում եք Ռուսաստանում ՀՀ դեսպան դառնալ, չնայած, առավել շատ տալիս են Շավարշ Քոչարյանի անունը։

– Կարող է չհավատաք, բայց ասեմ՝ ես որևէ ձգտում չունեմ որևէ պաշտոնի, որևէ այլ բանի, համարում եմ, որ իմ գործն արդեն կատարել եմ։ Արդեն վաթսուն տարեկան եմ, բացարձակ կառչած չեմ պաշտոնից, միշտ արել եմ այն, ինչ պետք է աներ հայ մարդը՝ Ուկրաինայի հայերի համար։ Իսկ եթե որևէ մեկը Ձեզ հրահրում է, որ Դուք այդ մասին գրեք, դա այլ հարց է։ Դուք գրում եք, որ ես Ուկրաինայում բիզնես ունեմ, բայց ես երբեք Ուկրաինայում բիզնեսով չեմ զբաղվել։

– Կարծում եք՝ Ձեր դեմ «հրահրողնե՞ր» կան. չե՞ք ասի՝ ովքեր են։ Ի դեպ, մենք գրել էինք ոչ թե Ձեր, այլ Գագիկ Ծառուկյանի՝ Ձեր խնամու՝ Ուկրաինայում ունեցած բիզնեսների մասին։

– Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ Յանուկովիչի ընկերն է եղել, իսկ ես ընդամենը Ուկրաինայում ՀՀ դեսպանն եմ, ես չէի կարող մտնել նրանց հարաբերությունների մեջ։ Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը ևս Ուկրաինայում բիզնես չունի։ Ոչ մի բիզնես։

– Իսկ Յանուկովիչի գնալուց հետո՞ ինչ կապերի մեջ են նրանք, «ցավակցե՞լ» է պարոն Ծառուկյանն իր ընկերոջը, հանդիպե՞լ են, չե՞ն հանդիպել, ինքներդ ասացիք՝ մի օրվա ընկերություն չէր։

– Ես տեղյակ չեմ: Երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, էդ ժամանակ Գագիկ Ծառուկյանը շատ մարդկային ընկերություն էր անում նրա հետ։ Դա չի նշանակում, որ նա նախագահ էր, դրա համար էր Գագիկ Ծառուկյանը նրա հետ ընկերություն անում։ Ի դեպ, երբ Յանուկովիչն ընդդիմություն էր, Գագիկ Ծառուկյանը նրան բերեց Հայաստան, Սպիտակ տարավ, ու քանի որ երկրաշարժի ժամանակ էդ մարդը մեծ աշխատանք էր կատարել Հայաստանում, իր արձանը բացեց։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30