Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բնակարանը մի իսկական փրկօղակ է դարձել երկկողմանի ծնողազուրկ 5 երեխաների համար

Հունիս 09,2014 14:38

«Շիրակ կենտրոնը» շարունակում է ներկայացնել երկկողմանի ծնողազուրկ երեխաների ապրելակերպի մասին պատմող տեսանյութեր: Այսօր ներկայացվող տեսանյութը 5 մանկահասակ այդպիսի երեխաների և նրանց խնամակալ 78-ամյա տատիկի ապրելակերպի մասին է:

Ի դեպ, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցներս նրանց բառիս բուն իմաստով հայտնաբերել էինք դեռ երկու տարի առաջ՝ Գյումրու Մուշ-2 թաղամասում իրականացվող բնակբաշխման գործընթացի օրերին: Այդ ժամանակ երեխաները բնակվում էին քաղաքամերձ տարածքներից մեկում տեղադրված խարխուլ տնակում, հաշմանդամություն ունեցող, հիմա արդեն վաղամեռիկ հոր հետ: Այդ օրերին նրանց փնտրելու առիթն այն էր, որ նրանք թեև բնակարան ստանալու շահառու էին, սակայն երկար ժամանակ չէին ներկայանում բնակբաշխման վիճակահանությանը, ինչի պատճառով հայտնվել էին նոր բնակարանից զրկվելու վտանգի առջև: Բարեբախտաբար մենք նրանց կարողացանք գտնել ժամանակին ու հրավիրել վերջին բնակբաշխման վիճակահանությանը:

Այդ մասին կարելի է կարդալ մեր կողմից պատրաստված «Հինգ ծնողազուրկ երեխաների անօթևան ընտանիքը հայտնվել էր բնակարանից զրկվելու վտանգի առջև» տեսանյութում:

Այսօր «Շիրակ կենտրոնի» գործընկերների օժանդակությամբ ձեռք բերված օգնությունը տրամադրելու նպատակով կրկին այցելեցինք այս ընտանիքին, որը երկրորդ տարին է՝ բնակվում է նոր ստացած տանը: Երեխաներից մեծը՝ 17-ամյա Անահիտը, մեկ տարի առաջ ամուսնացել էր և սպասում էր փոքրիկի: Մյուս 4 մանկահասակ երեխաներն ապրում են տարեց տատիկի խնամակալության ներքո: Այսօր դժվար է անգամ պատկերացնելը, թե ինչ կլիներ նրանց վիճակը, եթե զրկվեին բնակարանից ու հոր մահից հետո էլ շարունակեին բնակվել այն խարխուլ տնակում:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30