Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստը բողոք է ներկայացնելու՝ ոստիկանների դեմ. «Առգրավել են ամեն ինչ՝ հեռախոսս, փողերս, բանկի քարտերս»

Հունիս 10,2014 18:58

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ երեկոյան ոստիկանները բերման են ենթարկել Աֆրիկյանների շենքի պարիսպները ապամոնտաժած քաղաքացիական 10 ակտիվիստի:

Բերման ենթարկվածների թվում է Աֆրիկյանների շենքի պարիսպների հետ ընդհանրապես կապ չունեցող, այդ օրը որեւէ բողոքի ակցիայի չմասնակցած Սիփան Փաշինյանը: Նա ընդամենը գնացել է ոստիկանական բաժանմունք՝ ընկերներից որեւէ լուր իմանալու համար, եւ ոստիկանները նրան միանգամից բերման են ենթարկել, ձեռքից վերցրել են հեռախոսը, դրամապանակը, բանկային քարտերը, ողջ գումարը եւ քրեական գործ հարուցել՝ 185 հոդվածի հատկանիշներով:

Aravot.am-ի հետ զրույցում Սիփան Փաշինյանը պատմեց կատարվածը. «Կենտրոնի ոստիկանական բաժնի մոտից բերման ենթարկելուց հետո ոստիկանները որեւէ կերպ չեն հիմնավորել իրենց պահվածքը եւ չեն ասել, թե ինչի համար են բերման ենթարկում: Առգրավել են ամեն ինչ՝ իմ վարորդական իրավունքը, բանկի քարտերս, այցեքարտերը, ամեն ինչ, ինչ եղել է մոտս՝ 12 հազար դրամ: Իմ մոտ բան չեն թողել»:

Սիփան Փաշինյան ասաց, որ կոնկրետ իր հանդեպ ոստիկանները բիրտ ուժ չեն կիրառել, թույլ չի տվել, որ ծեծելով տանեն. «Իմ ընկերները վնասվել են, Արտակի ձեռքն է վնասվել, քերծվածքներ են ստացել: Չգիտեմ, լո՞ւրջ վնասվածքներ են, թե՞ ոչ»:

Մեր հարցին՝ Դուք պատրաստվո՞ւմ եք բողոքել ոստիկանների դեմ՝ նա պատասխանեց. «Իհարկե, ինձ լրիվ անհիմն են բերման ենթարկել: Ափսոս, որ չեմ եղել ակցիային, ուղղակի զբաղված էի: Հետո ինձ զանգեցին ասեցին, որ ընկերներիս բռնել են, գնացի ոստիկանություն: Մեքենայից իջնելուց 3 րոպե հետո ինձ բռնել են՝ առանց ոչ մի բան ասելու տարել են: Միայն 2 ժամ հետո երկար կռիվներից՝ վիճաբանությունից հետո են թույլ տվել զանգեմ տնեցիներին, տեղյակ պահեմ, որ ոստիկանությունում եմ: Ուզում էին մատնահետքեր վերցնել, հրաժարվեցինք տալ, նկարահանում էին, ակտեր էին կազմում՝ չգիտես ինչի համար: Ես հիմա կասկածյալի կարգավիճակում եմ՝ ուրիշի գույքը դիտավորյալ վնասելու համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30