Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆանատը մտել է խաղադաշտ ու սկսել մաքրել Մեսսիի խաղակոշիկները

Հունիս 12,2014 11:51 Share

Արգենտինացի ֆուտբոլասերները հավատում են աշխարհի առաջնությունում իրենց կուռքերի հաղթանակին ու դրա համար պատրաստ են անել ամեն բան:

Երեկ Բելու-Օրիզոնտիում Արգենտինայի հավաքականի բաց մարզման ժամանակ վերջին վարժությունը կատարելուց հետո մարզմանը հետեւող ֆանատները ներխուժել են խաղադաշտ: Նրանք իրենց հանգիստ են պահել եւ ընդամենը ցանկացել են ողջունել իրենց սիրելիներին: Ֆանատներից մեկը վազելով մոտեցել է Մեսսիին եւ սկսել մաքրել նրա խաղակոշիկները: Ֆուտբոլիստն էլ շնորհակալությունը հայտնել է նրան գրկելով եւ որպես երախտագիտության նշան նվիրել իր մարզահագուստը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Eurosport

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել