Լրահոս
Օրվա լրահոսը

Վերացվել է «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ» և «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության արգելանքը

Հունիս 16,2014 17:32

Ինչպես նշվել է ավելի վաղ, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել էր «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ 0,5 փաթեթով», «Պաղպաղակ կլասիկ» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրությունը, այնուհետև Ծառայության պետի2014թ. հունիսի 12-ի որոշումով մասամբ վերացվել էր արգելանքը՝ միայն «Ձյան փաթիլներ» ԱԿ-ի կողմից «Պաղպաղակ 0,5 փաթեթով» և «Պաղպաղակ մանկական» արտադրատեսակների արտադրության մասով:

Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները լրիվությամբ կատարվել են, որի վերաբերյալ Ծառայություն է ներկայացվել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի 13.06.2014թ փորձարկման արձանագրությունը` Ծառայության պետի 2014թ. հունիսի 16-ի որոշմամբ վերացվել է արգելանքը նաև «Պաղպաղակ մուլտիկ», «Պաղպաղակ կլասիկ» արտադրատեսակների արտադրության մասով:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30