Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանին. «Մինչեւ հիմա ի՞նչ ես արել, որ հիմա ինչ անես»

Հունիս 16,2014 22:19

«Մենք մեր գործն ենք անում, անելու ենք, հասնելու ենք մեր հաջողությանը, այս երկրի կարեւորագույն, բարդագույն խնդիրների կարգավորմանը, եւ իրանք թող գնան մտածեն՝ կարողանո՞ւմ են լուծել, թե չեն կարողանում: Թող գնան իրենք իրենցով մտածեն, համարձակություն ունեն, կամք ունեն, հնարավորություն ունեն այդ խնդիրը լուծելու, թող լուծեն»,- ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում քառյակի 12 կետերի պահանջն այսպես էր ներկայացրել:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ դաշինքի նախկին անդամ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը ծիծաղեց՝ «Իշխանության որոշմամբ մանդատ ստացող անձը ո՞նց կարող է այդպես  խոսի՝ գնան, որոշեն…Ոչ մի տեղ չեն գնա, կուզեն՝ կորոշեն, չեն ուզի՝ չեն որոշի: Էդ նույնն է, որ իրենք ասում էին՝ մենք հասանք հաջողության, կառավարությունը, վարչապետը հրաժարական տվեց: Դա  ծիծաղելի է՝ գնան…որոշեն: Ո՛չ կգնան, ո՛չ էլ կորոշեն, ի՞նչ ես անելու: Մինչեւ հիմա ի՞նչ ես արել, որ հիմա ինչ անես: Հարյուր հազարավոր մարդիկ հրապարակում կանգնած էին, այդ հարյուր հազարին էլ դավաճանեց այդ քաղաքական ուժերը միասին: Ես էլ հետներն եմ մեղավոր, որ մենք չկարողացանք արդարացնենք ժողովրդի վստահությունը: 100 հազարավոր մարդիկ կանգնած էին հրապարակում, ոչ մի արդյունք՝ 10 զոհ, 7 մանդատ: Սա է չոր, մնացորդային արդյունքը եւ հիասթափություն: Հիմա ասում է՝ թող գնան որոշեն: Ի՞նչ պիտի անես՝ առանց հասարակության: Ժողովուրդը նորից չի վստահի, երբ տեսնում է, թե ինչով են զբաղված: Ընդդիմություն խաղալը հիմա լուրջ քաղաքական բիզնեսի է վերածվել: Դրանով են զբաղված մարդիկ: Հետո աշուն կգա, հետո ամառ, հետո էլ՝ եսիմինչ»,- քառյակի ներկայացրած պահանջները եւ իշխանությանը մինչեւ աշուն ժամանակ տալը հեգնեց պարոն Գիմիշյանը:

Ըստ նրա, հայ հասարակությունը պետք է հույս կապի միայն դրսի ուժերի հետ. «Կարծում եմ, մեր ժողովրդի, երկրի ուժը դրսում է, դրսի քաղաքական ուժերի հետ է կապված՝ ոչ իշխանական, որոնք իշխանության հետ չեն գնացել գործարքի, մանդատներ չեն ստացել իշխանության որոշմամբ: Այդ ուժերի հետ կարելի է որոշակի հույս կապել: Գլխավոր հիմքը ոչ իշխանական ուժերի այն է, որ ժողովրդի 95 տոկոսն իսկապես ընդդիմադիր է եւ կա օրակարգում լուրջ խնդիր՝ իրականացնել իշխանափոխություն, ոչ թե քաղաքական խաղերով զբաղվել»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30