Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել»… «Շիրակ կենտրոն»

Հունիս 18,2014 12:29

«Մանկությունս 15 մանկատներում եմ անցկացրել». պատմում է 50 տարվա աշխատանքային կենսագրությամբ, անօթևան միայնակ տարեցը

Լենինականի երբեմնի հզոր ձեռնարկություններից մեկում՝ «Լենտեքստիլ» կոմբինատում 50 տարի աշխատած և ամբողջ կյանքը հանրակացարանում բնակված միայնակ տարեց կինը ներկայումս էլ շարունակում է բնակվել կիսաքանդ, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ նախկին գործարանային նույն հանրակացարանի շինությունում:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ միայնակ տարեց կինը պատմել է, որ իր աշխատանքային կենսագրությունը Լենինականի տեքստիլ կոմբինատում սկսել է դեռ 12 տարեկան հասակից, այնտեղ իրեն բերել են մանկատնից: Հիմա էլ կարոտով ու ափսոսանքով է հիշում երբեմնի հզոր ու հազարավոր աշխատակիցներ ունեցող ձեռնարկությունը և ամեն օր՝ առավոտից մինչև ուշ երեկո գնում նստում է նրա փլատակների մոտ:

Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30