Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը կարգադրել է «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել զորքերը. Amerikayidzayn.com

Հունիս 22,2014 10:07

«Ամերիկայի ձայն». Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է «ամբողջական մարտական պատրաստվածության» բերել Ռուսաստանի կենտրոնում տեղակայված ռազմական ստորաբաժանումները՝ արտապլանային զորավարժություններ անցկացնելու նպատակով:

Ռուսաստանի պաշտոնյաների համաձայն, նոր զորավարժություններին կմասնակցի ավելի քան 65 հազար զինծառայող:

ՆԱՏՕ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ռուսաստանը վերսկսել է զինված ուժերի ստորաբաժանումների ավելացումն Ուկրաինայի հետ սահմանների մոտակայքում:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է երկրի զինված ուժերին և անվտանգության ծառայություններին յոթ օրով դադարեցնել կրակը:

Այս կարգադրությամբ նախագահ Պորոշենկոն հանդես է եկել՝ Ուկրաինայի արևելքում անցկացվող հակաահաբեկչական գործողությունների շտաբ կատարված այցելության ժամանակ:

Ուկրաինայի նախագահը սակայն նշել է, որ իր հրամանը չի նշանակում, որ Ուկրաինայի անվտանգության ուժերը պատասխան կրակ չեն բացի՝ իրենց ուղղությամբ հարձակում կատարելու դեպքում:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նախօրեին ասել էր, թե Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններում Ռուսաստանի ուժերի ուղարկումը վաղօրոք ծրագրավորված գործողություն է, որն իրականացվում է՝ Ռուսաստանի սահմանային անվտանգության ամրապնդման նպատակով:

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ին իր անունը չհրապարակելու պայմանով տեղեկացրել էր սակայն, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ ուղարկված զորքերը ներառված չեն սահմանի վերահսկողության գործողություններում:

Արմեն ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30