Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր ԵԽԽՎ-ում ելույթ կունենա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն

Հունիս 26,2014 13:00

 

Այսօր` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի չորրորդ օրը, նստաշրջանում ելույթով հանդես կգա Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն: Նրա ելույթը նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 14.00-ին: Նախատեսված է նաև  ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի ելույթը` «Ուկրաինական ճգնաժամի քաղաքական և մարդասիրական հետևանքները» թեմայով:

Իսկ երեկ երեկոյան` ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության  անդամ Մհեր Շահգելդյանը Վեհաժողովի առաջ բարձրացրեց հայկական սփյուռքի հարցը`շեշտելով տվյալ երկրում հայերի իրավունքների, ազգային ինքնության ու ազգային առանձնահատկությունների պաշտպանության հարցերը: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքին, որ Վեհաժողովին ներկայացված` «Ինքնություն և առանձնահատկություն` բազմամշակույթ հասարակություններում» թեմայով բանաձևում ամրագրված է գլոբալացման երևույթների ազդեցությունը ազգերի մշակույթների վրա, պարոն Շահգելդյանը խոսեց մշակույթի միջոցով ազգերի նկատմամբ ատելության տարածման և հակազգային քարոզչության կանխման անհրաժեշտության մասին: Նա շեշտեց Ադրբեջանի կողմից հակահայկական քարոզչության և ատելության մթնոլորտի տարածման փաստը, ինչը ըստ նրա` ակնհայտ է: Մհեր Շահգելդյանը հայտարարեց. «Դպրոցներում պատմություն առարկան դասավանդվում է հայերի և ազգային փոքրամասնություների նկատմամբ ռազմական հռետորաբանությամբ և ատելությամբ ներծծված: Մտահոգիչ է նաև մամուլի, քաղաքականության, քաղաքացիական հասարակության առաջատար ներկայացուցիչների դիրքորոշումը»:

Պարոն Շահգելդյանը առաջ քաշեց այն հարցը, թե արդյո՞ք այդ պարագայում հնարավոր է խոսել ժողովրդավարական հասարակության կայացման մասին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30