Լրահոս
Օրվա լրահոսը

Պատահար Աշտարակի խճուղում. կա զոհ

Հունիս 27,2014 10:30

Հունիսի 26-ին, ժամը 23.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում` 16-րդ թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ ՓՋ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են 1979թ. ծնված Տ.Հ.-ի վարած «Օպել» մակնիշի 34SC760 պետհամարանիշի և 1976թ. ծնված Ա.Գ.-ի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի 33OO314 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Տ.Հ.-ն տեղում զոհվել է, իսկ Ա.Գ.-ն փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները զոհվածին դուրս են բերել ավտոմեքենայից և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել են ճանապարհի մաքրման և լվացման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30